Հայտնի է դարձել նոյեմբերի 18-ին Վանաձորում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության մասնակիցների ինքնությունը: NEWS.am-ի տեղեկություններով` եղբորը սպանած քույրը Տիրանուհի Ավետիսյանն է: Իսկ քրոջից դանակով հարվածներ ստանալու հետեւանքով մահացած տղամարդը Գարեգին Ավետիսյանն է:
Հիշեցնենք, որ այսօր Վանաձորում սահմռկեցուցիչ սպանություն է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով քույրը սպանել է եղբորը: Նրանք կենցաղային հարցերի շուրջ վիճել են, որի ընթացքում քույրը դանակով հարվածներ է հասցրել եղբորը եւ վերջինս տեղում մահացել է: Քույրը 37 տարեկան է, իսկ եղբայրը` 49:
Նշենք, որ նրանց ընտանիքում հաճախ են սուր վեճեր տեղի ունեցել: Ավելին, տարիներ առաջ հերթական վիճաբանության ժամանակ դարձյալ դանակահարել էր եղբորը, գործով զբաղվում էին իրավապահները:
Լուսանկարները ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am





























