Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Շեմդինլիի շրջանում Իրաքի հետ սահմանին գտնվող Սուգութեփեյի զորամասի վրա քուրդ զինյալները նոյեմբերի 18-ին հարձակում են ձեռնարկել:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, անակնկալ հարձակման ենթարկված զորամասում գտնվող զինվորները պաշտպանվել են եւ օգնություն կանչել: Այդ ընթացքում զորամասին օգնության շտապող Յուքսեքօվայի հատուկ նշանակության զորքերի մի ջոկատ ուղղաթիռով իջեցվել է PKK-ի զինյալների թիկունքում, որպեսզի հետեւից հարված հասցնի, սակայն հայտնվել է ծուղակում:

Քուրդ զինյալները նախապես ծուղակ էին պատրաստել եւ թուրք հատուկջոկատայինները հայտնվել են ծուղակում` տալով 5 սպանված: Վիրավորված թուրք զինվորականների թվի մասին ոչինչ չի հայտնվում: