Թուրքիայի բանտերում գտնվող հազարավոր քուրդ բանտարկյալները, քուրդ 8 պատագամավոր, Դիարբեքիրի քաղաքապետը եւ եվրոպական մի շարք երկրներում ապրող բազմաթիվ քրդեր Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանի պահանջով դադարեցրել են հացադուլը:

Հացադուլ հայտարարելուց հետո 68-րդ օրը, լսելով Աբդուլլահ Օւալանի հորդորը, որ հացադուլը հասել է իր նպատակին եւ պետք է այն շտապ դադարեցնել, հացադուլ հայտարարած քրդերը հերթով հայտել են իրենց հացադուլի ավարտի մասին: Հացադուլից դուրս եկած բանտարկյալներին անմիջապես սկսել են տեղափոխել հիվանդանոցներ` բուժզննման նպատակով:

Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանը եղբոր` Մեհմեդ Օջալանի միջոցով ուղերձ էր հղել`նշելով, որ մեկ առ մեկ ողջունում է բոլոր հացադուլ հայտարարածներին եւ  պահանջելում անմիջապես դադարեցնել հացադուլը, քանի որ այն իր նպատակին հասել է: «Եթե հացադուլի կարիք լինի էլ, այն պետք է ազատության մեջ գտնվողներն անեն, ոչ թե բանտում գտնվողները»,-ասել է Օջալանը:

Նշենք, որ Թուրքիայի 72 բանտերում հիմնականում PKK-ի անդամ լինելու մեղադրանքով դատապարտված բանտարկյալներ հացադուլ էին անում՝ պահանջելով բարելավել PKK-ի առաջնորդ, ցմահ դատապարտված Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանները եւ ճանաչել քրդերի իրավունքները։

Բանտարկյալների հացադուլին են միացել նաեւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության 8 պատգամավորներ եւ Դիարբեքիրի քաղաքապետը։