«Սոյուզ ՏՄԱ-05Մ» տիեզերանավի իջեցվող սարքավորումը տիեզերագնացների հետ բարեհաջող վայրէջք է կատարել Ղազախստանում:

Տիեզերագնաց Յուրի Մլաենչենկոն եւ աստղագնացներ  Սանիտա Ուլիյամսը (NASA) եւ Ակիհիկո Հոշիդեն (JAXA) նոմալ են տարել վայրէջքը, հայտնել է Թռիչքների կառավարման ռուսական կենտրոնի մեկնաբանը: Նրանք ՄՏԿ-ում աշխատել են 2012 թ. հուլիսից, հայտնում է  «Վեդոմոստին»:

ՄՏԿ-ում աշխատանքն են շարունակում «Ռոսկոսմոսի» տիեզերագնացներ Օլեգ Նովիցկին եւ Եվգենի Տաելկինը, ինչպես նաեւ ՆԱՍԱ-ի աստղագնաց Քեւին Ֆորդը, որը ՄՏԿ-ի հրամանատար է դարձել Երկիր վերադարձած Ուիլյամսի  փոխարեն:
Նոր արշավախումբը «Բայկոնուր» տիեզերակայանից «Սոյուզ ՏՄԱ-07Մ» տիեզերանավով ՄՏԿ կուղեւորվի դեկտեմբերի 19-ին: Անձնակազմում են «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Ռոման  Ռոմանենկոն, ՆԱՍԱ-ի աստղագնաց Թոմաս Մաշբերնը եւ Կանադական տիեզերական գործակալության աստղագնաց Քրիս Հադֆիլդը: