ԱՄՆ-ում հայտնաբերվել է Մեքսիկական ծոցում ամերիկյան Black Elk Energy նավթային պլատֆորմի պայթյունի հետեւանքով կորած երկու բանվորներից մեկի մարմինը:

Դիակը գտել են  ջրասուզորդները, որոնց վարձել էին ԱՄՆ-ի ափամերձ փրկարարական ծառայության աշխատանքների դադարեցումից հետո, հաղորդում է  «vesti.ru»-ն:

Լուիզիանա նահանգի Գրենդ Այլ քաղաքից 40 կմ հեռու գտնվող նավթային պլատֆորմի հրդեհի պահին այնտեղ գտնվել էր 26 մարդ: Նրանցից 11-ը տուժել եւ տեղափոխվել է հիվանդանոց: