Գերմանիայի հարավ-արեւմուտքում ավտովթարից զոհվել է վեց մարդ, հինգը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել:
Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի սահմանից ոչ հեռու: Մեքենան բախվել է միկրոավտոբուսին եւ եւս երկու մեքենաների:
«Ռոսիյսկայա գազետայի» տեղեկացմամբ` ոստիկանությունում վստահ են, որ վթարի պատճառ է դարձել թանձր մառախուղը, ճանապարհին տեսանելիությունը գրեթե զրոյական է եղել: Այս պահին մայրուղում երթեւեկությունը վերականգնված է:





























