Իսլամական ՀԱՄԱՍ շարժման զինված թեւի գրոհայինները Գազայի ծովախորշում հրթիռով իսրայելական ռազմածովային ուժերի նավի են հարվածել:

Այդ մասին հայտնել է իրանական արբանյակային «Ալ Ալյամ» հեռուստաալիքը: Ըստ հեռուստաալիքի տվյալների` նոյեմբերի 18-ին` նույն օրը, նաեւ ուղղաթիռ է ոչնչացվել: 

Իսրայելի ռազմական հրամանատարությունը այդ տեղեկությունները դեռեւս չի հաստատել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնեք, Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունը շարունակվում է նոյեմբերի 14-ից: Ըստ վերջին տվյալների`  այդ ընթացքում հրթիռային հարձակումների զոհ են դարձել 72 պաղեստինցի եւ երեք իսրայելցի: Նոյեմբերի 18-ին հակամարտության սրման ամենաարյունալի օրն էր. Գազա քաղաքի բնակելի թաղամասում Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը 11 մարդու կյանք է խլել: