Այսօր, նոյեմբերի 19-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում աշխատանքը կշարունակի ներսիրիական երկխոսության հարցերով կոնֆերանսը, որին մասնակցում են Սիրիայի ներքին հայրենասիրական ընդդիմության քաղաքական հոսանքներն ու խմբակցությունները եւ ավելի քան 200 հասարակական եւ կրոնական գործիչներ։
Կոնֆերանսի առաջին օրը որոշում է ընդունվել ստեղծել կրոնական համայնքների եւ էթնիկ վերնախավերի ներկայացուցիչների երեւելի ներկայացուցիչներին բաղկացած կոմիտե, որը կհամակարգի քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերը։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին, փոխանցում է «Россия 24» հեռուստաալիքը։
Սիրիայի ազգային սոցիալական կուսակցության առաջնորդ, Սիրիայի ազգային հաշտեցման հարցերով պետնախարար Ալի Հայդարը հայտարարել է, որ երկրի կատառավարությունը պատրաստ է երկխոսել բոլորի հետ, ովքեր մերժում են արտաքին միջամտությունն ու բռնությունը։ Նա դատապարտել է նոյեմբերի 11-ին Դոհայում ստեղծված Ընդդմիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիային հակամարտության հետագա սրացման քաղաքականություն վարելու համար։
Սիրիայի ներքին գործերին Արեւմուտքի միջամտության քննադատությամբ հանդես են եկել կոնֆերանսին մասնակցած Իրանում Ռուսաստանի եւ Չինաստանի դեսպանները, նաեւ Իսլամական միասնության ֆորումի գլխավոր քարտուղար Քամալ Հելբավին, Իրաքի ազգային ալյանսի նախագահ Իբրահիմ Ջաֆարին։





























