Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը մինչեւ այս դարավերջ կբարձրանա չորս աստիճան: Նման կանխատեսում է բովանդակում Համաշխարհային բանկի հրապարակած զեկույցը:

Ըստ փորձագետների`«տաքացումը վերաբերում է բոլոր տարածաշրջաններին», կտրուկ կաճի փոթորիկների, ջրհեղեղների եւ երաշտների  հավանականությունը: Ընդ որում, ամենից շատ  կտուժեն աղքատ երկրները:

Այնուամենայնիվ, զեկույցի հեղինակները կարծում են, որ իրադարձությունների զարգացման նման սցենարն անխուսափելի չէ: Ըստ նրանց` կլիմայի փոփոխության  դեմ պայքարի հստակ  քաղաքականության իրագործման դեպքում օդի ջերմաստիճանի` երկու աստիճանից ոչ ավելի բարձրանալու անթույլատրելիության համաշխարհային հանրության որդեգրած նպատակը նախկինի պես կարող է հասանելի լինել, հայտնում է «Գոլոս Ռոսիին»:

Տվյալ հարցում ՀԲ-ի հետաքրքրությունը բացատրվում է 130 երկրներում կլիմայի փոփոխության  դեմ պայքարի ծրագրերին օգնություն հատկացնելով: Բանկն այդ ծրագրերում 50 միլիարդ դոլար է ներդրել: