Չինական ոստիկանությունը ձերբակալել է 73 մարդու, որոնք զբաղվել են Louis Vuitton եւ Hermes ապրանքանշանների պայուսակների պատրաստմամբ եւ արտահանմամբ:
Չինական եւ ամերիկյան իրավապահ մարմինների համատեղ գործողությունն իրականացվել է Գուանդուն, Ֆուցզյան եւ Անհոյ նահանգներում: Ընդհատակյա 37 արտադրամասերում բռնագրավել են 20 հազար կեղծ պայուսակներ:
Կեղծված արտադրանքը հիմնականում արտահանվել է ԱՄՆ եւ Մերձավոր Արեւելքի երկրներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով չինական լրատվամիջոցներին:
Զեղծարարների շրջանում տարածված են Louis Vuitton, Hermes եւ Coach ապրանքանիշի պայուսակները: Ընդհանուր առմամբ, հանցագործները թողարկել են մեկ միլիոն կեղծված արտադրանք:
Ոստիկանությունը նաեւ բռնագրավել է սարքավորումները եւ խմբավորման անդամներին պատկանող բանկային քարտերը: Կեղծված ապրանքների գնի եւ որակի մասին չի հաղորդվում:





























