Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-ին Կամբոջայում հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, հաղորդում է «Ինտերֆաքսը»։ Լավրովը հայտնել է, որ կքննարկվի Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը։ Առաջիկա հանդիպումն առաջինը կլինի երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո։ Քլինթոնն արդեն հայտարարել է, որ լքելու է պաշտոնը։
Նոյեմբերի 19-ից 20-ը Լավրովը Պնոմպենում կմասնակցի 7-րդ արեւելաասիական գագաթաժողովին։ Կքննարկվեն կազմակերպության հետագա զարգացման ուղիները, համատեղ նախագծերի իրականացումը։





























