Նոյեմբերի 17-ին Եգիպտոսում գնացքին բախված դպրոցական ավտոբուսում թույլատրվածից ավելի քան երկու անգամ ավելի շատ մարդ է եղել, հայտնում է Եգիպտոսի Գլխավոր դատախազությունը։
Բախման պահին ավտոբուսում եղել է 67 երեխա, սակայն այն նախատեսված է 29 մարդու համար։
Նոյեմբերի 18-ին ձերբակալվել է երկաթուղու կարգավորիչը, որը քնած էր եղել եւ չէր իջեցրել արգելափակոցը։ Գլխավոր դատախազությունը ողբերգության մեղավոր է համարում նաեւ զոհված վարորդին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Կահիրե - Ասուան ճանապարհին տեղի ունեցած ողբերգության հետեւանքով զոհվել է 50 մարդ, հիմնականում մինչեւ 6 տարեկան երեխաներ։ Եվս 20 մարդ ծանր վնասվածքներ է ստացել։





























