Մոսկվայի հայ համայնքը կօգնի Սիրիայի հայրենակիցներին. դեկտեմբերի 2-ին Մոսկվայում տեղի կունենա սիրիահայերի աջակցության բարեգործական համերգ: Համերգի առանձնահատկությունն այն է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում առաջին անգամ եզակի համերգով հանդես կգա հայ հայրենասիրական երգի լեգենդ Գառնիկ Սարգսյանը, որը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում:
Արդեն մի քանի տասնյակ տարի հայ մշակույթի հայտնի տարածողն իր արվեստով ներկայացնում է հայ ազգային-ազատագրական պայքարի տարբեր փուլերի հաղթական էջերը: Նա պահանջված է բոլոր երկրներում, որտեղ կան հայկական համայնքներ:
Գառնիկ Սարգսյանի մոսկովյան բացառիկ համերգը կազմակերպել է հայ երիտասարդության խումբը` «Ռուս-հայկական համագործակցության» եւ «Համշեն» ասոցիացիայի աջակցությամբ: Մոսկվահայերի աջակցությունը սիրիահայերին կուղարկվի «Օգնիր եղբորդ» նախաձեռնության եւ «Սիրիահայերի օգնության հիմնադրամի» միջոցով:
Համերգը կկայանա 2012 թ. դեկտեմբերի 2-ին, ժամը 18:00-ին` «Սուրիկով հոլում»:





























