Նոյեմբերի 18-ին, ժամը 22.49-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան – Սեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Պարզվել է, որ Դիլիջան – Երեւան ավտոճանապարհի 12-րդ կմ-ում 66A99510 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել է։ Վարորդը, ով Իրանի քաղաքացի է, հոսպիտալացվել է Դիլիջան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել։





























