Նոյեմբերի 18-ին սպանություն է տեղի ունեցել  Վանաձորի մերձակա գյուղերից մեկում: Երեկ ուշ գիշեր NEWS.am-ը տեղեկություններ ստացավ, որ  Շահումյան գյուղի «Մուշ» ռեստորանում  դիակ է հայտնաբերվել բռնության հետքերով:  Ըստ լուրերի՝  նույն ռեստորանի սեղանակիցների միջեւ  վիճաբանություն է տեղի ունեցել, եւ կողմերից մեկը դանակով հարվածներ է հասցրել մյուսին, ով տեղում մահացել է:  Ոստիկանության լրատվության վարչությունից հաստատելով NEWS.am-ի տեղեկությունը` հավելեցին, որ սպանվածը Երեւանի բնակիչ, 1963թ ծնված Սամվել Շարբաթյանն է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Սամվել Շարբաթյանը Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է: