Ռուսաստանի Պետդումայի նախկին խոսնակ Բորիս Գրիզլովը կնշանակվի «Ռոսատոմի» դիտորդական խորհրդի նախագահ՝ փոխարինելով Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին,հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ 2011թ. դեկտեմբերից Բորիս Գրիզլովը գործազուրկ էր։ Գրիզլովի նշանակման հրամանագիրը ստորագրվել է նոյեմբերի 10-ին, սակայն հրապարկվում է միայն հիմա։ Ռազմաարդյունաբերական համալիրի համար պատասխանատու Ռոգոզինն ինքն է Պուտինին խնդրել ազատել իրեն «Ռոսատոմի» դիտորդական խորհրդի ղեկավարի պարտականություններից։ Նա ընդամենը երկու ամիս կատարեց այդ ֆունկցիան։ Նախքան այդ, պաշտոնը զբաղեցնում էր առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը։ Այժմ Գրիզլովի նշանակումով ընդունված պրակտիկան խախտվում է, քանի որ նախկինում պետական կորպորացիաներում նախագահ էին նշանակվում միայն բարձրաստիճան պետական պաշտոնյաներ։