Չինացին փողոցում վեճի ընթացքում հրկիզել է կնոջը: Ընտանեկան զույգի միջեւ վեճը բռնկվել է փողոցներից մեկում զբոսնելիս: Հսկիչ տեսախցիկներն արձանագրել են պահը, երբ վեճի թեժ պահին երիտասարդը հանել է նախօրոք պատրաստած դյուրավառ հեղուկը եւ լցրել կնոջ վրա:
Բարեբախտաբար, ճիշտ ժամանակին հայտնված անցորդը չի վախեցել պաշտպանել զոհին: Սակայն ամուսինը հասցրել է գրպանից հանել կրակայրիչը եւ վառել կողակցի հագուստը, ինչից հետո փախել է դեպքի վայրից, հայտնում է LifeNews-ը:
Կնոջ վերնահագուստը վայրկենապես բռնկվել է, եւ հաշված վայրկյանների ընթացքում նա ամբողջովին պատվել է կրակով: Օգնության են շտապել մոտակայքում գտնվող հաստատության աշխատակիցները: Միայն երրորդ փորձից է նրանց հաջողվել մարել կրակը:
Ժամանած շտապօգնության բժիշկները շտապել են կնոջը տեղափոխել հիվանդանոց:




























