Հայտնի վրացի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան վերադառնում է Վրաստան՝ Թբիլիսիի Շոթա Ռուստավելու անվամ պետական ակադեմիական թատրոն, որին գեղարվեստական ղեկավրի պաշտոնից հեռացվել է 2011թ. օգոստոսի 17-ին Վրաստանի մշակույթի նախարարության որոշմամբ։
Facebook-ի իր էջում 74-ամյա Ռոբերտ Ստուրուան գրել է. «Որոշված է։ Ես վերադառնում եմ։ Այս թատրոնում ես ապրել եւ աշխատել եմ 50 տարի եւ իմ պարտքն է չլքել իմ տունը»։
«Գռուզիա Օնլայնը» հիշեցնում է, որ Ստուրուայի հեռացումը Վրաստանում մեծ արձագանք էր գտել։ Բազմաթիվ ընդդիմադիր եւ հասարակական կազմակերպություններ, մշակույթի գործիչներ բողոքել էին՝ երեւույթը համարելով «քաղաքական հաշվեհարդար»։ Ստուրուան Սահակաշվիլիի իշխանության սուր քննադատն էր եւ համարում էր, որ «Վրաստանի ժողովուրդը պետք է հրաժարվի երկրի գործող իշխանությունից»։
Անցած տարվա աշնանը Ստուրուան հեռացավ Վրաստանից եւ գլխավորեց մոսկովյան «Et Cetera» թատրոնը։




























