Հարավային Օսիայում սպանվել է ՀՕՀ Պետանվտանգության կոմիտեի Սահմանապահ ծառայության սպա Վլադիմիր Կոզաեւը:
Հանրապետության ՆԳ նախարար Ասխար Լավոեւը հայտնել է, որ նոյեմբերի 17-ին ՆԳՆ հերթապահ մաս է ահազանգել Կոզաեւի կինը՝ հայտնելով, որ ամուսինն անհետացել է եւ չի պատասխանում հեռախոսազանգերին:
Որոնողական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 18-ին Էրցո գետի մոտ հայտնաբերվել է Կոզաեւի մեքենան: Մեքենայից 1,5-2 կմ հեռու ՆԳՆ-ի աշխատակիցները հայտնաբերել են սպայի դին: Կոզաեւը մահացել է գլխին արձակված կրակոցից, հայտնում է osradio.ru-ն:
«Օսինֆորմը» հայտնում է, որ մայոր Կոզաեւը 2005-ից ծառայություն էր անցնում անվտանգության մարմիններում, Վրաստանի դեմ ռազմական գործողությունների ակտիվ մասնակից էր 2008-ից:




























