Երեկ՝ նոյեմբերի 18-ին, Լոռիի մարզի Շահումյան գյուղում գտնվող «Մուշ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած սպանության փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի առաջին մասով: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական վարչությունից:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 18-ին սպանություն է տեղի ունեցել Լոռիի մարզի Շահումյան գյուղում: Ժամը 22:45-ին շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի ռեստորանում դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է Երեւան քաղաքի բնակիչ, Հայաստանի Փաստաբանների պալատի անդամ, 1963 թ. ծնված Սամվել Շարբաթյանի դիակը` բռնության հետքերով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:




























