Գերմանիայի Մյունխեն քաղաքի հունական ուղղափառ եկեղեցում Ստամբուլի հայկական «Սուրբ Վարդանանց» երգչախումբը համերգոց է հանդես եկել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը, Մյունխենում Ստամբուլի Շիշլիի շրջանի «Սուրբ Վարդանանց» երգչախմբի համերգին մասնակցել են Մյունխենում Թուրքիայի հյուպատոս Հիդյաթ Էրիշը, Շիշլիի հայ փոխքաղաքապետ Վազգեն Բարընը, Մյունխենում Հունաստանի հյուպատոս Սոֆիա Գրամատան, Մյունխենի քաղաքային խորհրդի անդամներ, Մյունխենի հայկական եւ թուրքական համայնքի ներկայացուցիչներ։
Թուրքիայի հանրապետության պատմության առաջին հայ փոխքաղաքապետ Վազգեն Բարընը համերգի կապակցությամբ նշել է, թե ցանկանում է, որ կրոնական եւ էթնիկ տարբերություններ չդնող «Սուրբ Վարդանանց» երգչախումբը դիտվի որպես միջկրոնական մշակույթային շփման օրինակ։





























