Մոսկվայի հյուսիսում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարում զոհվել է երեք մարդ, հինգը վիրավորվել է։ Ավտոմեքենան բախվել է հասարակական տրանսպորտի կանգառին, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

«Իզվեստիա» թերթի տվյալներով, վրաերթը կատարել է 40-ամյա ճարտարապետ Աննա Նիկիֆորովան, որը եղել է «Honda CRV» մակնիշի ավտոմեքենայով։