Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին: Կառավարության ղեկավարը հայ կինոարվեստում ունեցած պատկառելի վաստակի, ներդրած ակնառու ավանդի եւ անզուգական վարպետության համար Արտավազդ Փելեշյանին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:
Տիգրան Սարգսյանն աշխարհահռչակ գործչին մաղթել է քաջ առողջություն եւ նորանոր ձեռքբերումներ կինոարվեստի բնագավառում:





























