Պետերբուրգում սթրիթ-արթ «Փողոցների ձայնը» ցուցահանդեսում  Bubble project խումբը ներկայացրել էր գովազդային պաստառ Վլադիմիր Պուտինի եւ Դմիտրի Մեդվեդեւի սրբապատկերով: Սակայն այն կախված է մնացել միայն 3 ժամ, քանի որ  ցուցադրության կազմակերպիչ  PublicPost-ն ցուցանմուշը դահլիճից անմիջապես հանելու հրաման է ստացել: 

«Հարկեր» նախագծի աշխատակիցներն իրենց պահանջը բացատրել էին նրանով, որ այդ կոլաժում իբրեւ թե հակակրոնական գիծ կա: Սակայն, բացի Bubble project-ի պաստառից, ցուցահանդեսում ներկայացված են նաեւ այլ աշխատանքներ` Գունդյայեւայի կուրծքը Սլավայից,  «Զգուշացիր, կրոն է» մակագրությամբ հայտարարություն եւ մի քանի պատկերներ պատրիարք Կիրիլի մասնակցությամբ, եւ ոչ մի բողոք չի եղել, գրում է «Նովի ռեգիոնը»:

«Ռոսբալտը» հայտնում է, որ ի նշան բողոքի Bubble project-ը ցուցահանդեսից հանել է իր աշխատանքները: