Հոնգկոնգի հարավում երկու երկհարկանի ավտոբուսների եւ տաքսու բախման հետեւանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ ավելի քան 50 մարդ:

Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները՝ վկայակոչելով Հոնգկոնգի ոստիկանությունը, մի քանի վիրավորներ մնացել են ավտոբուսի կտորների տակ:

Ավտովթարի պատճառը ավտոբուսներից մեկի վարորդի վատ ինքնազգացողությունն է եղել, որի հետեւանքով նա կորցրել է մեքենայի կառավարումը, հաղորդում է Utro.ru-ն: Բոլոր տուժածներին օգնություն է ցուցաբերվել: