Մենք, վերջապես, մեկ անգամ պետք է նախագահական ընտրություններին գնանք թափանցիկ քաղաքական ծրագրով: Հակառակ դեպքում ունենալու ենք նույն սցենարի կրկնությունը, ինչ նախորդ ընտրություններում: Այս մասին այսօր` նոյեմբերի 19-ին հրավիրված ասուլիսում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը եւ հետեւյալ  անեկդոտը հիշեց. «Երեխան ասում է այս մարդը քաչալ է մամա: Մայրն էլ ասում է, թե  սուս՝ կլսի: Ինչին  ի պատասխան, երեխան արձագանքում  է` ի՞նչ է, ինքը չգիտի։ Հիմա այս բոլոր թերացումները, պետական ինստիտուտների բոլոր խնդիրները, եռանկյունին, որը կազմել են երեք նախագահները բոլորին է հայտնի»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահի խոսքով, եթե  20 տարի առաջ ունեինք արդարացում, որ պետությունը նոր է կայանում,ապա 20 տարի անց մենք արդարացում այլեւս չունենք: Իսկ ասուլիսին հրավիրված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն էլ արձագանքեց, թե ուշադրությամբ եւ անհամբեությամբ կսպասի նրանց թափանցիկ ծրագրին եւ ամենայն ուշադրությամբ կընթերցի:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am