Նոյեմբերի 19-ին, ժամը 12։58-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտա 2-րդ նրբանցք, 4-րդ տան ետնամասում գտնվող ջրանցքում (Երեւան ՀԷԿ-ի տարածք) հայտնաբերվել է դիակ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատը եւ ԱԻ արձագանքման խումբը։ Փրկարարները ջրից դուրս են բերել ինքնությունը չպարզված 40-45 տարեկան տղամարդու դիակ։