Հայտնի է դարձել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի ժամկետները։ ԱՊԱ գործակալության տվյալներով, նոյեմբերի 26-ին միջնորդները կժամանեն Բաքու։ Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հետ հանդիպումներից հետո համանախագահները կժամանեն Երեւան։ Միջնորդները մտադիր են այցելել նաեւ Արցախ։

Այցը նախորդում է դեկտեմբերի 6-ից 7-ը Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին։

Նկատենք, որ պաշտոնական Երեւանը դեռ չի հայտնել համանախագահների այցելության ստույգ ժամկետը։