Գազայի հատվածում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի զինյալների միջեւ շարունակվող հակամարտությունը չէր կարող չազդել նավթի համաշխարհային գների վրա:
Համաշխարհային բորսաներում շաբաթվա վերջին օրը տեղի ունեցած տորգերի արդյունքում հյուսիսամերիկյան WTI նավթի ֆյուչերսների դեկտեմբերի գներն աճել են 1,4 տոկոսով, հասնելով 86,67 դոլարի մեկ բարելի համար, այն դեպքում, երբ հունվարյան ֆյուչերսների գներն աճել էին 1,2 տոկոսով՝ հասնելով 86,92 դոլարի մեկ բարելի համար:
Brent-ի հունվարյան ֆյուչերսները թանկացել են 0,9 տոկոսով, հասնելով 108,96 դոլարի: Երկուշաբթի նավթի գների աճը շարունակվել է, որի արդյունքում Brent-ի գինը հասել է 110 դոլարի՝ մեկ բարելի համար:
Ներկայումս ոչ մի հիմք չկա, որ հակամարտությունը շուտով կավարտվի: Հակառակը՝ շատ հավանական է, որ այն էլ ավելի կսրվի եւ նոր մասնակիցներ կընգրկվեն հակամարտությունում: Այդ դեպքում սպառնալիքի տակ է հայտնվում մերձավորարեւելյան եւ հյուսիսամերիկյան նավթի արդյունահանման եւ մատակարարումների ողջ համակարգը, որը ողջ աշխարհի նավթի շուկայի շուրջ 1/3-ն է, հաղորդում է Utro.ru-ն:





























