Յունիբանկը, զեղչերի եւ արտոնությունների «Մագնիս» ծրագրի շրջանակներում, հայտարարում է նոր աննախադեպ ակցիա, որը մեկնարկում է 2012թ. նոյեմբերի 20-ից եւ ավարտվում դեկտեմբերի 20-ին:
Բանկի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ակցիայի շրջանակներում, «Մագնիս» ծրագրի գործընկերները, մեկ ամսվա ընթացքում, կառաջարկեն մեծ զեղչեր խանութներում եւ ժամանցի կենտրոններում, իսկ Յունիբանկը կիրականացնի 5 000 - 50 000 դրամ գումարով մրցանակների ամենօրյա խաղարկություն:
Դրամական մրցանակների խաղարկությունների մասնակից դառնալու համար ընդամենը պետք է գրանցվել http://www.magnis.am/ կայքում` լրացնելով պարզ ձեւ (անուն/ազգանունը, բջջային հեռախոսահամարը եւ էլեկտրոնային փոստի հասցեն), եւ մասնակցել ամենօրյա խաղարկություններին, մինչեւ ակցիայի ավարտը: Եթե անձը հանդիսանում է Facebook սոցիալական ցանցի օգտատեր, ապա կարող է լրացնել իր էլ. փոստի հասցեն եւ գաղտնաբառը, իսկ համակարգն ավտոմատ կերպով կներբեռնի մասնակցի տվյալները` նրան ընձեռելով տվյալները փոփոխելու հնարավորություն:
Գրանցվել կարող են 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող բոլոր անձինք, ովքեր հանդիսանում են Յունիբանկի քարտապաններ կամ ցանկանում են դառնալ, բացառությամբ` Յունիբանկի աշխատակիցների: Ընդ որում, մեկ անձի մասնակցությունների քանակը սահմանափակված չէ: Նույն անձը, մեկ անգամ գրանցվելով կայքում, կարող է մասնակցել ամենօրյա խաղարկություններին` ակցիայի ողջ ժամանակահատվածում: Դրա համար, յուրաքանչյուր անգամ անհրաժեշտ է բեռնել «Մասնակցիր եւ շահիր» գրանցման ձեւը www.magnis.am կայքում, լրացնել համապատասխան դաշտերը եւ սեղմել «Մուտք», այնուհետեւ` «Մասնակցիր եւ շահիր» կոճակը:
Ամենօրյա խաղարկությունները մեկնարկում են ս.թ. նոյեմբերի 20: Յուրաքանչյուր օր կխաղարկվեն 10 եւ ավելի դրամական մրցանակներ: Շահողները կընտրվեն պատահական թվերի գեներատորի միջոցով: Դրամական մրցանակներ շահողներն այդ մասին կտեղեկացվեն SMS հաղորդագրության միջոցով, ինչպես նաեւ շահողների անուն/ազգանունները կհրապարակվեն www.magnis.am կայքում եւ Յունիբանկի ֆեյսբուքյան էջում: Գումարները մասնակիցներին կտրամադրվեն Shopping Revolution ակցիայի շրջանակներում հատուկ թողարկված նվեր քարտերի միջոցով: Քարտերը ձեռքբերելու համար շահող մասնակիցը պետք է այցելի Յունիբանկի «Մաշտոց» (Երեւան, Մաշտոցի 22/2) կամ «Երիտասարդական» (Երեւան, Աբովյան 23/2) մասնաճյուղ եւ ներկայացնի անձնագիրն ու սոցիալական քարտը:
Նվեր քարտի միջոցով գնումներ կարելի է կատարել բացառապես Shopping Revolution ակցիային մասնակցող խանութ-սրահներում եւ ժամանցի կենտրոններում, որոնք յուրաքանչյուր օր հանդես կգան աննախադեպ զեղչային առաջարկներով: Տրամադրվող զեղչերի եւ խաղարկությունների վերաբերյալ տեղեկատվությունն ամեն օր կհրապարակվի www.magnis.am կայքում եւ Facebook-ում:





























