Նոյեմբերի երրորդ տասնօրյակում կկայանա Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուի, Ալի Աքբար Սալեհիի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը: Այդ մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով  Թուրքիայի ԱԳՆ-ն: Հանդիպումը կկայանա Թուրքիայում:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ վերջին հանդիպումը տեղի էր ունեցել մարտին` Նախիջեւանում, եւ ավարտվել էր ամփոփիչ հռչակագրի ընդունմամբ:  Հռչակագիրը վերաբերում էր Հարավային Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հիմնախնդիրների կարգավորման  հարցերին եւ դրանց ուղղված համատեղ ջանքերին: