Նոյեմբերի 22-ին, Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ-երկրների անվտանգության խորհրդի քարտուղարները:

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ նիստի մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ հավքական անվտանգության խորհրդի դեկտեմբերյան (2012) նախապատրաստման եւ Աֆղանստանից կոալիցիոն ուժերի դուրս բերման հետեւանքներին վերաբերող հարցերը: Նրանք կքննարկեն նաեւ անվտանգության համակարգի օրենսդրական եւ կազմակերպչական առումով ամրապնդման թեմաները՝ 2014 թվականին իրավիճակի հնարավոր սրման լույսի ներքո:

Զեկույցներով հանդես կգան ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ դաշնային ժողովի պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ բորդյուժան, ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը:

Առաջին անգամ ՀԱՊԿ անդամ-երկրների խորհրդարանականների աշխատանքին կմասնակցի եւ ելույթ կունենա Աֆղանստանի Ազգային ասամբլեայի Ստորին պալատի փոխնախագահ Հավասի Աբդուլ Սատարուն, որը կներկայացնի Աֆղանստանում ստեղծված իրավիճակը կոալիցիոն ուժերի դուրս բերման նախաշեմին:

ՀԱՊԿ ԽՎ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը կկայանա դեկտեմբերի 19-ին, Մոսկվայում: