Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան շրջանում գտնվող ծաղիկի խանութի միջոցով հաշիշի առաքումներ է կազմակերպել Հայաստանից արտագաղթած քաղաքացին։ Այդ մասին հայտնում է Թմրանյութերի շրջանառության դաշնային վերահսկողական ծառայության Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի վարչությունը։

Գերատեսչության տվյալներով, 1957-ին Հայաստանում ծնված տղամարդը նախկինում դատվածություն չի ունեցել։ Նա ծաղիկների մեծածախ վաճառքի քողի տակ կազմակերպել է հաշիշի առաքումներ Ռուսաստանի տարածքում։ Ծաղիկների պահեստում հայտնաբերվել է 55 կգ հաշիշ։ Օպերատիվ տեղեկատվության համաձայն, հաշիշի ամսական շրջանառությունը հասել է մինչեւ 100 կգ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։