Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, ով դատապարտվել է 21 տարվա ազատազրկման՝ 77 մարդու սպանության համար, նամակ է գրել գերմանական նեոնացիստական NSU խմբավորման անդամ Բեատե Չեպեին: Նամակը բաղկացած է երեք էջից:

Նամակում, որոնք այդպես էլ չեն հասել Չեպեին, Բրեյվիկը ծայրահեղական կնոջն անվանել է «քույր» եւ կոչ արել զանգվածների համար մատչելի ձեւով բացատրել «ընդհատակյա» գործիչների կողմից ահաբեկչությունների գաղափարական հիմք մասին:

Բրեյվիկը Չեպեին առաջարկել է օգտագործել նրա դեմ սկսված դատական գործընթացը, որպես պլատֆորմ, որտեղից կքարոզի իր աջ ծայրահեղական հայացքները:

Ուղերձն ուղարկվել է այս տարվա մայիսին, երբ Չեպեն գտնվում էր Քյոլն-Օսենդորֆի բանտում, սակայն նախքան նամակը կհայտնվեր բանտարկյալ կնոջ մոտ, այն հայտնվել էր իշխանությունների ձեռքում:

Կինը ձերբակալվել էր 2011 թվականին: Նեոնացիստների ավազակախումբը, որը Չեպեն ղեկավարել է 1998-ից ի վեր, այդ ընթացքում կազմակերպել է 10 սպանություն, 14 կողոպուտ եւ մի քանի ահաբեկչություն, հաղորդում է Pravda.ru-ն:

Հիշեցնենք, որ 2011 թվականի հուլիսի 22-ին Բրեյվիկի իրակացրած կրկնակի ահաբեկչության հետեւանքով Նորվեգիայի Ուտոյա կղզում սպանվել էր 77 մարդ: Դատարանը ահաբեկչին մեղսունակ էր ճանաչել եւ դատապարտել 21 տարվա ազատազրկման: