Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի ավիացիոն զորամասերի շուրջ 100 զինծառայողներ կժամանեն Հայաստանում գտնվող ռուսական 102-րդ ռազմակայան՝ ամառային ծառայության անցնելու նպատակով: Նրանք ավիացիոն եւ ռադիոէլեկտրոնային սարքերի, ինչպես նաեւ սպառազինության ապահովման մասնագետներ են: Նոր կադրերը կփոխարինեն իրենց ծառայությունն ավարտող մասնագետներին, հայտնել են ՌԴ Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից:

Թեկնածուներին ընտրելիս նախապատվությունը տրվել է նրանց, ովքեր ցանկություն են հայտնել ծառայել արտասահմանում, բարձրլեռնային շրջաններում: Հաշվի է առնվել նաեւ նրանց ֆիզիկական եւ առողջական ցուցանիշները:

Հայաստանում ռուսական ռազմակայանի նոր զինծառայողներով համալրման միջոցառումը կավարտվի մինչեւ նոյեմբերի վերջ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է փոխարինել շուրջ 3 հազար մարդու: Այս փոխարինման արդյունքում ռուսական ռազմակայանում ծառայողների թիվը կմնա անփոփոխ: