Ադրբեջանի բանակում մահվան ելքով հերթական միջադեպն է գրանցվել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 19-ի առավոտյան, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի զորքերի շփման գծում:

Ադրբեջանի բանակի 19-ամյա զինվոր Փաշա նեմեթ օղլու Մուրսալովը պայթել է ականի վրա: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը հաստատել է զինվորի մահվան փաստը: