Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իսպանիայի Թագավորության կառավարության միջեւ զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր կկնքվի: Այդ հարցը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկությամբ, ներառվել է ՀՀ կառավարության նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում:

Ըստ համաձայնագրի տեքստի՝ կողմերը կհամագործակցեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր մշակութային ոլորտներում; Կխրախուսվեն անհատ կատարողների, թատերական, գեղարվեստական եւ ժողովրդական խմբերի, ցուցահանդեսների փոխանակումները, ինչպես նաեւ համագործակցությունը կինոյի ոլորտում` ֆիլմերի փոխանակման կամ միջազգային կինոփառատոններին մասնակցելու միջոցով:

Կողմերը կխրախուսեն նաեւ համագործակցությունը եւ տեղեկատվության փոխանակումը թանգարանների, գրադարանների եւ արխիվների միջեւ: