Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը մտադիր է միջոցներ հավաքել՝ Սիրիայի հայ համայնքին օգնելու համար: Այս մասին տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը, ով ներկայացրել է սիրիահայերի վիճակը:
Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմից NEWS.am-ին հայտնել են, որ տեսակոնֆերանսի ուղիղ միացմանը ներկա գտնվող մարդիկ իրենց հարցերն են ուղղել Սիրիայից ժամանած արաբ քույր ու եղբորը, որոնք Շվեդիա ուղեւորվելու ճանապարհին, փաստաթղթերի անսարքինության պատճառով, հայտնվել են Թբիլիսիում: Տիրապետելով հայերենին (քույրը մինչեւ 6-րդ դասարան սովորել է հայկական դպրոցում) արաբ քույրը եւ եղբայրը հայոց Եկեղեցին եւ հայ համայնքը համարել են հարազատ եւ այս օրերին հաճախում են Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Եկեղեցի:
Վիրահայոց Թեմի առաջնորդի առաջարկությամբ որոշվել է կազմակերպել դրամահավաք Սիրիայի հայ համայնքին օգնելու նպատակով:




























