ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի նպատակն արձանագրելն է, որ թեեւ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը «մեռած» ներկայացնելու փորձերին, այդ կարծիքը չափազանցված է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` անդրադառնալով ամսվա վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցին:
Քաղաքագետի խոսքով` թեեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը վերաբերող հոռետեսական կանխատեսումներին, բանակցային գործընթացը չի փոխել ձեւաչափը եւ շարունակվում է: Քաղաքագետը նշեց, որ Սաֆարովի գործը շատերի համար առիթ էր հայտարարել, որ գործընթացը սպառնալիքի տակ է. «Ինչպես ցույց տվեց ժամանակը, անգամ նման իրադարձությունը չկարողացավ սասանել բանակցային գործընթացի անընդհատությունը»:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները նոյեմբերի 26-ին կայցելեն Բաքու, որից հետո` Հայաստան:





























