Բրբենքի 59-ամյա բնակիչ Արտաշես Սարգսյանին անցած հինգշաբթի մահացած են գտել իր տան մոտ: Ոստիկանների խոսքով` մարմինը հայտնաբերվել է տան դիմացի սիզամարգում, կողքին էլ գտնվել է շունը, տեղեկացնում է «Burbank Leader»-ը:
Մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն մահվան պատճառը դեռեւս անհայտ է` մահացել է Սարգսյանը շանը զբոսանքի հասնելու ժամանակ, թե ոչ: Գործով քննությունը շարունակվում է:




























