Լիբանանյան ընդդիմությունը կբոյկոտի նոյեմբերի 27 –ին նախատեսված խորհրդարանական լսումները, որի ժամանակ նախատեսվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը:

«Լիբանանի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում  պատգամավոր, «Մարտի 14-ի կոալիցիայի» անդամ Միրվան Համադեհը հայտարարել է, որ իրենց բոյոկոտն ուղղված չէ Հայաստանի նախագահին: «Խորհրդարանի նիստի բոյկոտն ուղղված չէ հայաստանցի հյուրին»,-հավաստիացրել է նա:

Ընդդիմադիր գործիչը նշել է, որ  կոալիցիան չի մասնակցի կառավարության հետ խորհրդակցություններին այնքան ժամանակ, քանի դեռ կաբինետը հրաժարական չի տվել, հաղորդում է  լիբանանյան «The Daily Star»-ը:

Նշենք, որ հոկտեմբերի 19-ին Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով հատուկ ծառայությունների ղեկավարներից մեկի սպանությունը սրել էր  լարվածությունը արեւմտամետ հակասիրական «Ալ Մուստաբաքլ» շարժման եւ «Հըզբոլահի» մեջ, որից էլ կազմված է ներկայիս կառավարության կորիզը: Կառավարող կաբինետի եւ ընդդիմության միջեւ խորհրդակցությունները նախատեսվում էին նոյեմբերի 12-ին, սակայն հետո տեղափոխվել է նոյեմբերի 29-ը: