Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան, տիկին Քեթրին Ջեյն Լիչի հետ:

Հայ ազգային կոնգրեսից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված զարգացումները: Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է նաեւ Հայաստանի զարգացման հեռանկարների վերաբերյալ իր գնահատականները:

Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը: