Հնդկաստանում կրոնական տոնի ժամանակ հրմշտոցի արդյունքում առնվազն 18 մարդ է մահացել, այդ թվում 8 երեխաներ: Հնդկական լրատվամիջոցների փոխանցմամբ, եւս մի քանի տասնյակ մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Ողբերգությունը տեղի է ունեցել երկրի հյուսիսում գտնվող Պատնա քաղաքում՝ հինդուսների կրոնական Չհատհ տոնի ժամանակ, որի կարեւոր մասն է համարվում Գանգես գետում լողանալը:
Նախնական տեղեկություններով, միջադեպի պատճառը, հնարավոր է, վերջերս կառուցված բամբուկե կամրջի վատ վիճակը, որի վրայով անցել են տոնակատարության մասնակիցները: Երբ կամուրջը սկսել է տատանվել, մի քանի հազար ուխտավորների մեջ խուճապ է սկսվել, ինչն էլ հանգեցրել է հրմշտոցի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:





























