Նոյեմբերի 18-ին, ոգեւորված մթնոլորտում է ընթացել «Եվրոպական ֆոնեթոն-2012»-ը, որը կազմակերպել էր Ֆրանսիայի հայկական հիմնադրամը՝ նպատակ ունենալով օգնել Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին եւ Սիրիայի հայ համայնքին: Հավաքվել է 1 427 784 եվրո (127 եվրո ավելի, քան նախորդ տարի):

Ինչպես հայտնում է «Nouvelles d`Arménie»-ն, այս տարի ֆոնետոնն անցկացվել է Յուրի Ջորկայեֆի եւ Դանիել Բիլալանյանի հովանու ներքո: Միջոցառման կազմակերպիչները կատարել են իրենց խոստումը, թեեւ Եվրոպայում առկա ճգնաժամին, օրինակ ճգնաժամի մեջ գտնվող Հունաստանը թեեւ նախորդ տարվա համեմատ 5 հազար եվրոյով ավելի քիչ գումար է հատկացրել, այդուհանդերձ Հայկական հիմնադրամին է փոխանցել 30 հազար եվրո:

750 կամավորներ 4 օրերի ընթացքում հերթով փոխարինել են իրար, որոնցից 300-ը Փարիզից էին: Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում եւ Բելգիայում նրանք իրենց հավատարմությամբ եւ մեծահոգությամբ ապացուցեցին, որ եղբայրությունն ու փոխօգնությունը շատ կարեւոր արժեքներ են: Ֆրանսիայում հավաքվել է 1,22 մլն եվրո, Գերմանիայից՝ 96 հազար եվրո, Շվեյցարիայից՝ 25 հազար եվրո, Հունաստանից՝ 30 հազար եվրո, Բելգիայից՝ 8 հազար եվրո եւ Նիդերլանդներից՝ 46 հազար եվրո:

Ֆոնեթոնին ներկա են եղել արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանը, Կլամարի սենատոր քաղաքապետ Ֆիլիպ Կալտենբախը, Քաշանի պատգամավոր քաղաքապետ Ժան Իվ Լե Բույոնեկը« Մյոդոնի փոխքաղաքապետ Լեոն Հովհաննիսյանը, Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, երգիչ Մարթեն Յորգանցը: