Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում կանխվել է մեծ քանակությամբ թմրամիջոցների անցկացման փորձը: Խուզարկու շունը 8 կգ կոկաին է հայտնաբերել ուղեւորներից մեկի ճամպրուկում:

Ուղեւորը Մայնի Ֆրանկֆուրտ է ժամանել Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքից: Նա Նիդերլանդների քաղաքացի է, 50 տարեկան: Ներկայումս նա ոստիկանների հսկողության ներքո է գտնվում:

Ինչպես հաղորդում է dpa-ն՝ վկայակոչելով օդանավակայանի մաքսային միությունը, թմրամիջոցները գտել են նախորդ շաբաթ, տարանցիկ չվերթների ստանդարտ ստուգման ժամանակ, սակայն իրավապահ մարմիններն այդ մասին հայտնել են միայն երկուշաբթի՝ նոյեմբերի 19-ին:

Հավելենք, որ 8 կգ կոաինը սեւ շուկայում գնահատվում է շուրջ 1,6 մլն եվրո: