Այսօր՝ նոյեմբերի 19-ին, 79 տարեկան հասակում մահացել է հայտնի ֆանտաստ գրող, սցենարիստ եւ թարգմանիչ Բորիս Ստրուգացկին:

Վերջին մի քանի օրերին նա գտնվել է հիվանդանոցում: Բժիշկները Ստրուգացկիի վիճակը ծանր էին գնահատում, հաղորդում է «Էխո Մոսկվին»:

Բորիս Ստրուգացկին եղբոր` Արկադի Ստրուգացկիի հետ նոր մակարդակի է բարձրացրել ֆանտաստիկայի ժանրը` դառնալով ռուս գրականության դասական: Եղբայրների հայտնի տեղծագործություններից են «Մարդաբնական կղզին», «Դժվար է Աստված լինելը» եւ այլն, նշում է NEWSru.com-ը: