Փոլ Օտելինին մտադիր է մայիսին հրաժարական տալ համակարգիչների պրոցեսորներ արտադրող աշխարհի խոշորագույն Intel կորպորացիայի գլխավոր տնօրենի պաշտոնից: Ընկերությունում նա աշխատել է 40 տարի:
Ինչպես հաղորդում է Intel-ի մամուլի ծառայությունը, ընկերության տնօրենների խորհուրդը նախատեսում է մոտ ժամանակներս սկսել ընկերության ղեկավարի համար թեկնածուների որոնումը:
Փոլ Օտելինին հրաշալի առաջնորդ է, ով ընկերության 40-ամյա պատմության ընթացքում ընդամենը 5-րդ գլխավոր տնօրենն է: Նա հաջողությամբ ղեկավարել է ընկերությունը դժվար ժամանակներում, շուկաների փոփոխության ընթացքում»,-պաշտոնական հայտարարությունում նշել է Intel-ի տնօրենների խորհրդի նախագահ Էնդի Բրայանթը:
Վերջին 8 տարիներին Փոլ Օտելինին զբաղեցրել է գլխավոր տնօրենի պաշտոնը: Հրաժարականից հետո նա խորհրդատու կաշխատի ընկերության թոփ-մենեջմենթում:
«Ես պատիվ եմ ունեցել աշխատել աշխահի հզորագույն ընկերներից մեկում: 40 տարուց 8-ն աշխատել եմ գլխավոր տնօրենի պաշտոնում: Հիմա եկել է ընկերության կառավարումը նոր սերնդին հանձնելու ժամանակը»,-ասել է Օտելինին:
Ամերիկյան Intel ընկերությունը անհատական համակարգիչների պրոցեսորներ արտադրող աշխարհի մեծագույն ընկերությունն է, որի շտաբ-բնակարանը գտնվում է Սանտա Կլարանում (Քալիֆորնիայի նահանգ): Ընկերությունում աշխատում է շուրջ 80 հազար մարդ, որոնց մեծ մասն՝ ԱՄՆ-ում:
Վերջին ժամանակներս Intel-ը փորձում է իրեն նոր ապրանքային կատեգորիաներում, պրոցեսորներ արտադրելով շարժական սարքերի համար, քանի որ անհատական համակարգիչների շուկան լճացման շրջան է ապրում, իսկ պլանշետների ու սմարթֆոնների շուկաներն արագ աճում են:
2011 թվականին Intel-ի շահույթը կազմել է 54 մլրդ դոլար: 2012 թվականի երրորդ եռամսյակում ընկերության շահույթը նվազել է 14 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:




























