Ռուսաստանցի քաղաքագետ, «Հարցի գինը» թերթի գլխավոր խմբագիր Ստանիսլավ Ստրեմիդլովսկին հոռետեսորեն է տրամադրված Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխային արդյունաբերության նախարար Յուրի Բոյկոյի՝ Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության նախաձեռնությանը:
Analitika.at.ua-ին տված մեկնաբանությունում նա հիշեցրել է, որ Ուկրաինային եւ Ադրբեջանին որեւէ գազամուղ չի կապում: Ավելին, անհնար է ներկայումս պնդել, որ նման գազամուղ ի հայտ կգա:
«Հնարավոր է, ուկրաինացի նախարարը որոշել է վերադառնալ «Սպիտակ հոսք» նախագծի՞ն: Իսկապես, 2005-2007 թվականներին, Կիեւը փորձում էր օտարերկրյա ներդրողներին առաջարկել Վրաստանից Եվրոպա գազատարի շինարարության գաղափարը, որը կշրջանցեր Ռուսաստանը: Ենթադրվում էր, որ «Սպիտակ հոսքը» պետք է գազն Ադրբեջանի «Շահ Դենիզ» հանքավայրից Բաթումի նավահանգստով, Սեւ ծովի հատակով հասցներ Ուկրաինա, ապա՝ ԵՄ երկրներ, սակայն այդ նախագիծն, իվերջո, անիրատեսական համարվեց».ժասել է ռուսաստանցի խմբագիրը
Նրա խոսքով, առավել եւս անհասկանալի է, թե ինչպես է Կիեւը նախատեսում օգտագործել ուկրաինական գազատրանսպորտային համակարգը Շահ Դենիզի հանքավայրի գազի տեղափոխման համար:
Այդ նախագծի իրագործման գլխավոր խոչընդոտը Վրաստանն է: Ուկրաինայի իշխանությունները համակրանքով էին վերաբերում Սահակաշվիլիի իշխանությանը, բայց այսօր այդ երկիրն այլ տեր ունի՝ Բիձինա Իվանիշվիլին: Ինչու պետք է նա աշխատի ուկրաինական նախագծի իրագորման ուղղությամբ, եթե նախ կարող է հանդես գալ որպես TANAP-ի մրցակից, ինչը ակնհայտորեն դուր չի գա Թուրքիային: Երկրորդ, ակնհայտ է, որ Մոսկվայի դիրքորոշումն այդ նախագծի հանդեպ դրական չի լինի եւ դա բացասաբար կանդրադառնա Մոսկվայի եւ Թբիլիսիի փոխհարաբերությունների վրա»,-ասել է Ստեմիդլովսկին:





























