«Հրապարակը» գրում է, թե նախագահական ընտրություններին ընդառաջ, բացի ԲՀԿ-ից, ՀՅԴ-ն նույնպես ներկայացրել է երկրի զարգացման իր տեսլականը եւ զուգահեռ կոնսուլտացիաների շարք սկսել քաղաքական ուժերի հետ:

Արդեն իսկ տեղի է ունեցել ՀՅԴ-ՕԵԿ հանդիպումը, երեկ էլ՝ ՀՅԴ-ՀԱԿ: Ինչպես տեղեկացնում են ՀՀԿ մեր աղբյուրները` ՀՅԴ-ն դիմել է նաեւ ՀՀԿ-ին, Գալուստ Սահակյանը պատասխանել է, որ խնդիր չկա, սակայն նախագահը երկրում չէ, թող գա, տեսնենք ինչ է ասում: Բանն այն է, որ ՀՅԴ-ի առաջարկած պլատֆորմը, ի տարբերություն ԲՀԿ-ի, ավելի ընդգրկուն է եւ ներառում է այնպիսի կետեր, ինչպիսիք են բիզնեսի տարանջատումը քաղաքականությունից, կոռուպցիայի դեմ պայքարը, որոնց ՀՀԿ-ն չի կարող դեմ արտահայտվել: Ավելին` ՀՅԴ-ն, ի տարբերություն ԲՀԿ-ի, մասնակցել է վարչապետի մոտ տեղի ունեցած հակակոռուպցիոն հանձնաժողովի առաջին նիստին:

ՀՀԿ-ից ասում են, որ օրերս թե Աշոտյանի, թե Շարմազանովի հայտարարություններում ընդգծված հարգանք կար ՀՅԴ-ի նկատմամբ, որի «ուստանովկան» տվել է Սերժ Սարգսյանը: Այնպես որ, նախկին կոալիցիոն գործընկերների՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի նոր համագործակցություն է ուրվագծվում: