Մոսկվայում  Սոկոլնիկի բուքմեյքերական գրասենյակում հյուսիսկովկասյան հանրապետությունների երեք բնակչի ձերբակալելիս ոստիկանը ստիպված է եղել զենք կիրառել։ Իրավապահների տվյալներով՝ տղամարդկանցից մեկը ոստիկաններին սպառնացել է զենքով։

«Ինտերֆաքսը» հայտնում է, որ նոյեմբերի 19-ին, ժամը19:30-ին, բուքմեյքերական գրասենյակի աշխատակիցները ոստիկանությանը հայտնել են կասկածելի այցելուների մասին։ Ժամանած ոստիկաններն այցելուներից  անձը հաստատող փաստաթղթեր են պահանջել։ Սակայն երիտասարդներն ագրեսիվ վարք են դրսեւորել, սպառնալիքներ տեղացել, իսկ նրանցից մեկը ատրճանակ է հանել։  Ի պատասխան` ոստիկանը զենք է կիրառել եւ վիրավորել վերջինիս ազդրը:

Երկու ձերբակալվածներին տարել են ոստիկանության բաժին, վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց։ Բոլոր երեքի ինքնությունը ճանաչվել է. նրանք հյուսիսկովկասյան հանրապետություններից եկած գործազուրկներ են՝ 1981, 1987 եւ 1989 թվականներին ծնված։